Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Վլադիմիր Գասպարյանը փոշմանել է

Այսօր մենք ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանից ստացել ենք հետևյալ նամակը` հունվարի 28-ին մեր կայքում տպագրված հարցազրույցի http://1in.am/arm/armenia_interview_8097.html երկու պատասխանների՝ իր կողմից նոր սրբագրված տարբերակներով։

Փետրվարի 1, 2011թ.

«Ժամանակ» օրաթերթի և «Առաջին լրատվական» կայքէջի
գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին

Հարգելի պարոն Բաբաջանյան,

Սույն թվականի հունվարի 28-ին Ձեր թերթում և կայքէջում տպագրված՝ ինձ հետ հարցազրույցում տեղ գտած ներքոնշյալ երկու հարցերի պատասխանները խնդրում եմ կարդալ հետևյալ կերպ`

– Միքայել Հարությունյանի հայտարարությունները մարտի 1-ին քաղաքակա՞ն էին:

– Միքայել Հարությունյանի հայտարարությունները դուրս գրենք իրա՝ լեզվին ոչ պարզ տիրապետելու, ռուսերենից հայերենի, հետո եսիմ ինչ բարբառի թարգմանելու և ասելու մեջ: Միքայել Հարությունյանն ինձ բաներ է ասել՝ մինչև հիմա չեմ հասկանում:

Այս հարցի պատասխանը խնդրում եմ կարդալ հետևյալ կերպ`

Մ. Հարությունյանի հայտարարությունները դուրս գրեք իրա լեզվին ոչ պարզ տիրապետելու, ռուսերենից հայերենի կամ ընդհակառակը թարգմանելու վրա և լրագրողներդ այնպես եք հարցնում, որ ես նույնիսկ շատ ժամանակ չեմ հասկանում։

– Պարոն Գասպարյան, 10 զինվոր է սպանվել ու դրա համար իշխանությունը հաստատ պատասխանատու է: Այսօր հասարակական այս դժգոհությունը ակնունքներ ունի և դրանք թաղված են հենց մարտի մեկի մեջ:

– Ես պնդում եմ, որ մարտի մեկին բանակը չի մասնակցել` ցրոցի, միտինգ, ես գիտեմ, որ չի մասնակցել: Ես խաչատուրովներից էլ շատ լավ ինֆորմացված եմ, ավելի լավ գիտեմ ամեն ինչ, էդ մարդիկ փողոցների տեղը չգիտեին, Երևանը չեն ճանաչում էդ մարդիկ, դրսից եկած, ինչ գիտեն Պրոսպեկտ, Մաշտոց, Լեոյի փողոց, էտը գդե: Մենք չենք եղել, չենք մասնակցել: Ընդդիմությանը պետք էր, իր քաղաքական քայլերն էր, պետք էր արեց, որ վաղը բանակն էլ տեղը սսկված մնա, ՆԳՆ-ն էլ, իր գործն արեց: Բայց եթե էդ գործը ուրիշ գերատեսչությունների վրա են դուրս գրում, ուրեմն լավ են արել, արել եք, հիմա էլ իրենք ձեզ են անում: Բանակը չի արել:

Այս հարցի պատասխանը խնդրում եմ կարդալ հետևյալ կերպ`
– Ես պնդում եմ, որ մարտի մեկին բանակը չի մասնակցել` ցրոցի, միտինգ, ես գիտեմ, որ չի մասնակցել: Խաչատուրովը կապ չունի, ճիշտ չեք ինֆորմացված (նամակի մեջ ձեռագիր ընդգծումը` Վլադիմիր Գասպարյանի)։ Ռազմական ոստիկանությունը ուղեկցել է զորքին, որովհետև էդ մարդիկ, զորքերը երևի փողոցները չգիտեն, Երևանը չեն ճանաչում, էդ մարդիկ (խոսքը զինվորների մասին է) որտեղից իմանան պրոսպեկտ, Մաշտոց, Լեո փողոց։ Մենք միայն նրանց ուղեկցել ենք իրենց տեղերը։ Ընդդիմությանը պետք էր, իր քաղաքական քայլերն էր, պետք էր արեց, որ վաղը բանակն էլ տեղը սսկված մնա, ՆԳՆ-ն էլ, իր գործն արեց: Բայց եթե էդ գործը ուրիշ գերատեսչությունների վրա են դուրս գրում, ուրեմն լավ են արել, արել եք, հիմա էլ իրենք ձեզ են անում: Բանակը չի արել:

Խնդրում եմ, այս նամակը հին հարցուպատասխանով և իմ նոր խմբագրած տարբերակով տեղադրել կայքում և տպագրել «Ժամանակ» օրաթերթում։

ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ
Գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում