ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ստեղծման խնդրին անդրադառնալով՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ դեռևս պարզ չէ՝ հայկական պատվիրակությունը կմասնակցի՞ այդ հանձնաժողովի աշխատանքներին, թե՞ ոչ:
«Երբ մոտենա պահը, մենք կասենք, թե ինչպես կվարվենք: Սակայն պարզ է մի բան, որ չենք մասնակցի այն ամենին, ինչը կվտանգի բանակցային գործընթացը»: Հարցին, թե հնարավո՞ր է, որ աշխատանքին մասնակցեն ԼՂ իշխանությունները, Դ. Հարութունյանը պատասխանեց, որ ԵԽԽՎ-ում միշտ հավասարության նշան են դնում ԼՂ-ի և ինչ-որ մի համայնքի ներկայացուցչի միջև:
«Մենք միշտ նշել ենք, որ խնդիրը լուծելու համար պետք է հրավիրեն երկու կողմերին էլ: ԼՂ իշխանությունների փոխարեն Հայաստանի իշխանությունները պատասխանատու չեն և պատասխանատվություն չեն կարող վերցնել: Կարևորը ԼՂ իշխանությունների որոշումն է»: