Քիչ առաջ նախագահական նստավայրում ավարտվել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, տեղեկանցում է hayeli.am-ը:
Ըստ աղբյուրի` հանդիպման ընթացքում ՀՀԿ-ԲՀԿ ղեկավարները վերջին սրբագրումներն են արել կոալիցիոն փաստաթղթումՙ հստակեցնելով, թե քանի նախարարական եւ մարզպետական պորտֆելներ են հանձնվելու ԲՀԿ-ին:
hayeli.am-ը հղում անելով ռուսաստանյան աղբյուրներին գրում է, որ ՌԴ-ում դեռևս չի կայացել Քոչարյան-Պուտին հանդիպումը եւ, հետեւաբար, ԲՀԿ-ն վերջնականապես համոզվել է, որ պետք է բավարարվել սոսկ ՀՀԿ-ի բարեհոգությամբ, եւ աղբյուրների փոխանցմամբ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ծառուկյանը, ըստ տեղեկությունների` Սերժ Սարգսյանին առաջարկել է, որ ԲՀԿ-ին նախարարական հավելյալ պոստեր տալու փոխարեն, ինքը շատ ավելի գոհ կլինի, որ ԱԺ նախագահի պաշտոնում կրկին վերադառնա իր խնամի Հովիկ Աբրահամյանը: Սակայն, Սերժ Սարգսյանը պայման է դրել` Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի հետագա քայլերի պատասխանատվությունն անձամբ իր վրա պետք է վերցնի եւ թույլ չտա, որ ԲՀԿ-ն իր թիկունքում փորձի այլ խաղ տանել:
Սերժ Սարգսյանը կրկին ԲՀԿ ղեկավարին հիշեցրել է ԲՀԿ ցուցակում հայտնված իր համար անցանկալի մարդկանց մանդատից զրկելու հարցը: Դա ոչ միայն Հմայակ Հովհաննիսյանն է, որի մասին մամուլը բազմիցս հիշատակեց, այլեւ Վարդան Օսկանյանը և ևս երկու հոգի:
Նախագահականի հանդիպումից ընդամենը ժաներ առաջ Վարդան Օսկանյանը գրառում էր կատարել «Ֆեյսբուքի» իր էջում` վերահաստատելով իր դիքորոշումը` այն է Հայաստանի տնտեսական կուսրսը պետք է փոխել:
Ըստ hayeli.am-ի` վաղը ՀՀԿ ԳՄ նիստին Սերժ Սարգսյանը կետ առ կետ կհրապարակի թե կոալիցիոն փաստաթուղթն ինչպիսին է:









































