Ինչպես հաղորդում է BBC-ն, Եվրոպական Միությունը որոշում է կայացրել սառեցնել Թունիսի նախկին ղեկավար Զին Ալ-Աբիդին բեն Ալիի և նրա կնոջ հաշվեհամարները:
Նրանց դեմ պատժամիջոցները հաստատվել են ԵՄ արտաքին գործերի կողմից այն բանից հետո, երբ այդ խնդրանքով իրենց են դիմել Թունիսի ժամանակավոր կառավարության ներկայացուցիչները:
Լուկաշենկոն էլ արժանացավ ոչ պակաս խիստ պատժի. նրան, նրա ընտանիքի անդամներին և ավելի քան 150 բելառուսցի պաշտոնյաների առաջ փակվեցին Եվրամիության դռները, իսկ նրանց հաշիվները, եթե այդպիսիք կան, սառեցվեցին: