Wednesday, 10 06 2026
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան

Հոսնի Մուբարաքը հաշտության ձեռք մեկնեց

Քիչ առաջ եգիպտական պետական հեռուստաալիքներով ելույթ ունեցավ նորանշանակ փոխնախագահ Օմար Սուլեյմանը: Նա հայտարարեց, որ նախագահ Հոսնի Մուբարաքը հանձնարարել է իրեն բանակցություններ սկսել ընդդիմադիր ուժերի հետ:

Նրա խոսքերով, այդ բանակցությունների ընթացքում պետք է մշակվեն սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկները:

Օմար Սուլեյմանը խոսել է կառավարության հետագա գործունեության մասին` նշելով, որ առաջիկա օրերին կներկայացվի գործողությունների ծրագիրը, որը ենթադրում է աղքատության, գործազրկության և կոռուպցիայի դեմ պայքար:

Սուլեյմանն ասել է նաև, որ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում դատարանի կայացրած որոշումները պետք է ի կատար ածվեն (խորհրդարանական ընտրությունները Եգիպտոսում կայացել են անցած տարվա վերջին և ուղեկցվել են բախումներով, որոնք ընդդիմադիր ուժերի դեմ կիրառված անօրինականությունների և ընտրությունների արդյունքների կեղծման հետևանք էին – 1in.am):

Սուլեյմանի խոսքերին անմիջապես եղավ արձագանք հենց «Թահրիր» հրապարակից: Al-Jazeera-ի ուղիղ եթերում ընդդիմության ակտիվիստներից մեկը` Հուսամ Ալ-Համալավին, որը նաև հայտնի բլոգեր է Եգիպտոսում, հայտարարեց, որ այս ամենն ուշացած քայլեր են, և միայն խոսում են իշխանության թուլության և մոտալուտ անկման վերաբերյալ:

Ալ-Համալավին նաև ասել է, որ իրենք չեն ճանաչում Օմար Սուլեյմանին և նրան համարում են Մուբարաքի թիմի անդամ: Ալ-Համալավին նաև տեղեկացրեց, որ պատրաստվում են վաղը հարյուր հազարանոց երթերն ուղղել դեպի նախագահական նստավայր` պահանջելով Հոսնի Մուբարաքի հրաժարականը:

Բլոգերը հայտարարել է նաև, որ իրենք տեղյակ են` Մուբարաքն այս պահին գտնվում է Շարմ Ալ-Շեյխ քաղաքի իր նստավայրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում