Saturday, 06 06 2026
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է

Սյունիքում հացը թանկացավ, լավաշը` ոչ

Փետրվարի 1-ից առաջին կարգի ալյուրից պատրաստված 600-գրամանոց հացը 210-ի փոխարեն կվաճառվի 240 դրամով: Նման որոշում կայացվեց երկուշաբթի օրը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Կապանի տարածաշրջանի հացաթխման ձեռնարկությունների պատասխանատուների հետ հանդիպմանը:

«Ալյուրի, վառելիքի, ձեթի թանկացմամբ է պայմանավորված հացի գնի թանկացումը: Գոնե պետք է վերահսկենք, որ հացի գինը հասանելի լինի կենսաթոշակառուին, որ նա ի վիճակի լինի գնելու իրեն հասանելիք մի կտոր հացը: Կապանում ունենք սոցիալապես անապահով շատ ընտանիքներ: Փետրվարին մարզում կանոնակարգելու ենք նաև առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների, նաև` դեղորայքի գները»,- ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին` մարզպետն ասաց, որ միշտ վերահսկվել է, հացաթխման ձեռնարկությունները կամայական որոշումներ չեն ընդունել: Մարզում հացի արտադրությամբ զբաղվող 30-ից ավելի ընկերություններ կան։ Նրանց համագործակցությունից և համերաշխությունից է կախված նաև, որ հացի բիզնեսում գները շատ չտատանվեն։ Գործարարները բանավոր պայմանավորվեցին «աշխատել առանց իրար վնասելու, առողջ մրցակցության սահմաններում»:

Մարզպետը հանդիպել է նաև Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների հացաթխման ձեռնարկությունների ղեկավարների հետ: Այստեղ էլ հացը կթանկանա 30 դրամով:

Սյունիքի մարզպետարանի կողմից ստեղծված հանձնաժողովը մարզի բոլոր խանութներում իրականացնելու է վերահսկողություն` վաճառվող հացի որակի, քաշի և գնի վերաբերյալ:

«Խախտման դեպքում կպատժվեն մեղավորները, ընդհուպ մինչև արտադրամասի փակում»,- խոստացավ մարզպետը: Ամեն դեպքում, սպառողները ևս պետք է ուշադիր լինեն ու մինչ վճարելը կշռեն հացը` արդյոք այն 600 գրա՞մ է: Լավաշի գները առայժմ անփոփոխ կմնան` հատը 70 դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում