Հունվարի 31-ին` ժամը 09.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արկադի Կ.-ին, 1968 թ. ծնված Տիգրան Վ.-ին և 1989 թ. ծնված Աշոտ Ղ.-ին:
Պարզվել է, որ նրանք հունվար ամսին Հովտաշատ գյուղի տարածքում գտնվող ձկնաբուծարանի ջրավազաններից գողացել են 245 կգ ձուկ` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:











































