Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Մանվել Բադեյանը ենթատեքստեր է տեսնում

«Առաջին լրատվականը» ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանից և ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանից հետաքրքրվեց, թե պետության հետընթացի մասի՞ն չեն խոսում այն փաստերը, որ Հայաստանը «Ա1+»-ին եթեր չտրամադրելու պատճառով հայտնվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները չկատարող երկրների շարքում, և որ ԵԽԽՎ-ում վերստեղծվել է ԼՂ հարցով ենթահանձնաժողով:
Լիլիթ Գալստյանը նշեց, որ հիշյալ փաստերը ցույց են տալիս, որ մենք պետք է կարողանանք մեր ներքին խնդիրները լուծել ներքին կյանքում:
Դաշնակցական պատգամավորն ասաց, որ դրա համար նախ և առաջ քաղաքական կամք է հարկավոր: Նրա կարծիքով`թե՛ «Ա1+» -ի հարցում, թե՛ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերստեղծման հարցում պատասխանատվության մեծ բաժին ունի քաղաքական մեծամասնությունը:
Մանվել Բադեյանն էլ նշեց, որ պետք չէ մտածել, թե եվրոպական կառույցներում նստած են գերագույն դատավորներ, որոնք էլ որոշումներ են կայացնում:
Ըստ նրա`եվրոպական կառույցների դիրքորոշումներն ունեն բազմաթիվ ենթատեքստեր:
Նա բերեց այն օրինակը, թե Բելառուսի դեմ նույն եվրոպական կառույցները ինչ սանկցիաներ են կիրառում, իսկ «հրեշտակային» Ադրբեջանի մասին ոչ մի խոսք չեն ասում:
Ինչ վերաբերում է «Ա1+»-ին, ապա նա ասաց, որ ինքը այդ խնդրին խորությամբ չի տիրապետում, իրավական գնահատական տալ չի կարող, բայց այդ հեռուստաընկերությանը միշտ էլ մրցույթների մասնակցելու հնարավորություն է տրվել:
«Եթե մենք ունենք քնած հասարակություն, քնած մարդիկ, որոնք իրենց շահերը չեն պաշտպանում, կունենանք սա»,- եզրակացրեց նա:
Նա կոչ արեց, որ մարդիկ պայքարեն և փորձեն խնդիրները լուծել խոհեմ, գրագետ ձևով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում