Wednesday, 17 06 2026
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում

Հայաստանի և Ադրբեջանի ռազմական դոկտրինները դրսի սպառման համար են

Երեկ անդրադարձել էինք Ադրբեջանի ռազմական դոկտրինին, դրա վերաբերյալ Ադրբեջանի քաղաքական-հասարակական շրջանակների տեսակետներին: Այսօր ռազմական ոլորտի փորձագետների հետ զրույցի արդյունքում փորձեցինք հասկանալ, թե ինչ խնդիր է լուծում Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը:

Նախ ներկայացնենք, թե ինչ դրույթներ է ներկայացնում ՀՀ ռազմական դոկտրինը: Այն հիմնվում է տարածաշրջանային և միջազգային ռազմաքաղաքական իրադրության, ռազմավարական կանխատեսումների, ռազմական անվտանգության ապահովման ընթացիկ ու հեռանկարային խնդիրների, ռազմական անվտանգության համակարգի պահանջների և տնտեսության իրական հնարավորությունների, ռազմական անվտանգության ժամանակակից սպառնալիքների ու մարտահրավերների, զինված հակամարտությունների բնույթի, այս ոլորտում ՀՀ միջազգային պարտավորությունների և համագործակցության ընձեռած հնարավորությունների, ռազմական շինարարության և ռազմական արվեստի հայրենական ու օտարերկրյա փորձի վերլուծության վրա:
Դոկտրինում նշվում է, որ ՀՀ-ն ԼՂՀ ժողովրդի անվտանգության և նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորն ու աջակիցն է:

«Դա բխում է ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի` ժամանակակից Ադրբեջանի տարածքում (1980-90թթ. Սումգայիթում, Բաքվում և այլ վայրերում) ազգային զտումների նոր դրսևորումների ենթարկվելու իրողությունից, 1988-94թթ. ԼՂ ժողովրդի` օրինական և խաղաղ ճանապարհով ինքնորոշվելու ձգտմանը ռազմական ուժ հակադրելու և նրան պարտադրված պատերազմի մեջ ներքաշելու Ադրբեջանի քաղաքականությունից, ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի ձգտումներով պայմանավորված` մշտապես ֆիզիկական բնաջնջման վտանգի ենթակա ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ և ԼՂՀ, ինչպես նաև նրանց բնակչության պատմատարածքային, հոգևոր-կրոնական, էթնիկ-մշակութային նույնությունից, ԼՂ ժողովրդի` իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու փաստի քաղաքական-իրավական անխոցելի հիմքերից, ԼՂՀ-ն` որպես ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացման անշրջելի իրողությունից, ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման խնդիրների փոխկապակցվածությունից ու ընդհանրական ընկալումից»:

Դոկտրինում նշվում է, որ այն պաշտպանողական է: Առաջին գլխում` Ռազմական անվտանգության արտաքին սպառնալիքներ են համարվում` ՀՀ բնակչության ֆիզիկական գոյության, պետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության նկատմամբ այլ պետությունների ձեռնարկած ոտնձգությունները, միջամտությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, ԼՂ հակամարտության առկայությունը, ՀՀ հանդեպ ռազմական գերազանցության հասնելու և ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի ձգտումները, այդ նպատակով ՀՀ-ի կամ ԼՂՀ-ի դեմ ռազմական գործողությունների նախապատրաստումը, անվերահսկելի սպառազինման և վերազինման գործընթացը, սպառազինությունների մրցավազքը, ՀՀ սահմանների մոտ զորքերի խմբավորումների ստեղծումը, տեղաբաշխումը, դրանց խոշորամասշտաբ կուտակումները և տեղաշարժը, այդ թվում` զորավարժությունների անվան տակ, ինչպես նաև` «Հայաստանի դեմ ուղղված դաշինքների ստեղծումը, ամրապնդումն ու ընդլայնումը, մասնավորապես` Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական դաշինքը, վերջինիս կողմից ՀՀ-ն շրջափակելու քայլերը, որոնք դիտարկվում են որպես ուժի կիրառում»:

Դոկտրինում Ռազմական անվտանգության սպառնալիքները նվազեցնող գործոններ են նշվում` ռազմական անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու ունակ Զինված ուժերը, ռազմական անվտանգության բնագավառում համագործակցության մակարդակի բարձրացման համար նպաստավոր պայմաններ ստեղծող միջազգային ինտեգրման գործընթացները, տարածաշրջանի պետությունների միջև զինված հակամարտությունների ու նոր սպառնալիքների հավանականության նվազեցմանը միտված գործոնները:

Ապա այս բաժնում նշվում է. «Տարածաշրջանի կայունության ամրապնդմանը նպաստող` ՄԱԿ-ի, ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, միջազգային մյուս կազմակերպությունների և առանձին պետությունների գործունեությունը»:

«Ժամանակ»-ի հետ զրույցում ոլորտի փորձագետները նկատեցին, որ դոկտրինն, ըստ էության, լուրջ, հիմնավոր փաստաթուղթ չի կարելի համարել, որովհետև դոկտրինով տնտեսությունն առնվազն պետք է հարմարեցվի ռազմական դոկտրինի պահանջներին, օրինակ` պետք է ունենալ ռազմական արդյունաբերություն:

Ուշադրության են արժանի դոկտրինի նախանշած որոշ դրույթների և բանակի կառուցվածքի հետ հակասությունները: Մասնավորապես` փորձագետները մատնանշում են, որ եթե Թուրքիային մենք հայտարարում ենք թշնամի երկիր` դրան համապատասխան պաշտպանական համակարգը պետք է ճիշտ կառուցվի, և մեր երկրների նման պետությունները պետք է այնպիսի բանակ, պաշտպանական համակարգ ունենան, որը ի վիճակի կլինի բլից պատերազմների ժամանակ որոշակի հարվածներ հասցնելու: Մինչդեռ մեր դոկտրինով` նման հնարավորության խնդիրը չի լուծվում:

Որքանո՞վ է ընդունելի պատմական փաստերի, օրինակ` Ցեղասպանության մասին դոկտրինում հիշատակումը` մեր այս հարցին ի պատասխան փորձագետները դա սխալ համարեցին` հիմնավորմամբ, որ եթե կան խնդիրներ` դրանք պետությունների միջև են:

Որպես օրինակ բերվեց այն, որ Գերմանիան հրեաներին է ոչնչացրել, բայց Իսրայելի ռազմական դոկտրինում հազիվ թե դրույթ գտնվի, որտեղ նշվի, որ պետք է պատրաստ լինեն Գերմանիայի հետ պատերազմի: Այսինքն` դոկտրինով պետք է նշված լինեն պատերազմի առաջին հարվածների դեպքում հնարավոր վտանգները, և երկրի ռազմական ու տնտեսական հզորությունը պետք է համարժեք լինի հնարավոր վտանգներին:

Փորձագետները ուշադրություն են հրավիրում նաև այն հանգամանքին, որ մեր տարածաշրջանում ռեսուրսների պատերազմ է գնալու, այսինքն` դոկտրինով պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին:

Ակնհայտ է դառնում, որ Հայաստանը ռազմական դոկտրինը ընդունել է ընդամենը արտաքին աշխարհի համար, քանի որ անընդհատ նշվում էր, թե Հայաստանը ռազմական դոկտրին չունի:

Մեր ռազմական դոկտրինում նշվում է, որ այն պաշտպանողական է: Այս առնչությամբ փորձագետները հարց են ուղղում` մեզ պաշտպանողակա՞ն բնույթի դոկտրին է անհրաժեշտ, թե՞ հարձակողական…

Պաշտպանողական դոկտրին կարող է ունենալ Ռուսաստանը, իսկ մեր պետությունների նման երկրները պետք է պատրաստ լինեն ցանկացած հարվածի հակահարված տալու, ուստի փոքր պետությունների համար սա պետք է ելակետային լինի: Պետության համար դոկտրինի` որպես փաստաթղթի կարևորությունը նրանում է, թե ինչ համակարգ պետք է ունենալ. մենք կողմնորոշվե՞լ ենք, արտաքին վեկտորները հստակեցվա՞ծ են…

Փորձագետները նաև համոզմունք են հայտնում, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ռազմական դոկտրինները առաջին հերթին դրսի համար են:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում