Tuesday, 21 05 2024
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին

Ժամանակը ցույց կտա, թե ով է ճիշտ և ով է սխալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գյումրիի ՀԱԿ նախկին համակարգող, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը:

– Պարոն Զաքարյան, ՀԱԿ-ի կազմում Ձեր գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ հայտարարությունում Դուք նշել էիք, որ նորմալ եք համարում, որ Ձեր քայլի վերաբերյալ կլինեն տարբեր գնահատականներ, ու այդ գնահատականներն արդեն իսկ կան: Մասնավորապես Ձեր գործընկեր՝ Գյումրիի ՀՀՇ կառույցի պատասխանատու Մուրադ Գրիգորյանը նշել է, թե Ձեր դուրս գալը չի կարող բացասաբար ազդել ՀԱԿ-ի վրա, և Գյումրիի կառույցը շարունակելու է է՛լ ավելի մարտունակ աշխատել, Մյասնիկ Մալխասյանն էլ չէր կիսել Ձեր մտահոգությունը` կապված ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության և Քոչարյանի վերադարձին նպաստելու հարցում: Ինչպե՞ս կգնահատեք այս մեկնաբանությունները:

– Իհարկե, ինձ համար սպասելի էր տարբեր գնահատականներ ստանալ և՛ իմ մերձավոր շրջապատից, և՛ այլ մարդկանցից, այնպես որ` անակնկալի չեմ եկել ոչ Մուրադ Գրիգորյանի, ոչ էլ Մյասնիկ Մալխասյանի, կամ մնացած բոլոր այն գնահատականներից, որոնք մինչ օրս եղել են ու դեռ լինելու են: Շատ հանգիստ եմ վերաբերվում այդ մեկնաբանություններին, տա Աստված` ես սխալված լինեմ իմ ենթադրությունների, իմ համոզմունքների մեջ, բայց նորից ուզում եմ մեջբերել առաջին նախագահի խոսքերը՝ ժամանակն ինքը ցույց կտա, թե ով է ճիշտ և ով է սխալ:

– Ձեր հայտարարության մեջ նշել էիք, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին նպաստող գործընթացին Դուք չեք կարող մասնակից լինել, նաև նշել էիք, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունն անընդունելի է Ձեզ համար: Այսօր կան տարբեր գնահատականներ ու ամենահիմնականն այն է, որ այն ժամանակ, երբ ՀԱԿ-ը սկսեց դրական գնահատականներ տալ ԲՀԿ-ին և այդ ուժի հետ մասնակցեց միասնական շտաբի գործունեությանը, էապես ազդեցին խորհրդարանական ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա, ավելին` հենց դա եղավ պատճառը, որ ԲՀԿ-ն ձայներ վերցրեց ընդդիմադիր ուժերից: Դուք կիսո՞ւմ եք այս կարծիքները:

– Միանշանակ այդ գործընթացն ազդել է ընտրությունների ընթացքի ու արդյունքների վրա, և իմ հայտարարության մեջ էլ ես այդ մասին նշել եմ: Այն պահից սկսած, երբ առաջին նախագահը հանդես եկավ քաղաքագիտական վերլուծությամբ ԲՀԿ հետ հնարավոր համագործակցության մասին, ՀԱԿ-ը կարծես թե նպաստեց, որ ԲՀԿ վարկանիշը օր օրի, ժամ առ ժամ ավելանա` ի հաշիվ Հայ ազգային կոնգրեսի վարկանիշի, ինչն էլ իր արտացոլումը գտավ ԱԺ ընտրությունների արդյունքներում: Իհարկե, ես հեռու եմ այն մտքից, որ ունեցել ենք իդեալական ընտրություններ, բնականաբար ընտրությունների արդյունքները չեն արտացոլում Հայաստանում առկա իրական հասարակական-քաղաքական տրամադրությունները, բայց նույնիսկ ընտրությունների կեղծված լինելու հանգամանքը հաշվի առնելով` ակնհայտ է, որ Հայ ազգային կոնգրեսը վարկանիշային առումով լրջագույն կորուստ է ունեցել, վստահության լրջագույն նվազում է տեղի ունեցել, այն դեպքում, երբ ես ինքս համոզված էի, որ ամենամեծ վստահությունը հասարակության մեջ ուներ հենց ՀԱԿ-ը:

– Պարոն Զաքարյան, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն իր հայտարարությունում նշել էր, որ ՀԱԿ-ի վարած քաղաքական գծի հետ իր անհամաձայնությունները ծագել են անցած տարվա գարնանը, Ձեր մոտ այդ խզումը ե՞րբ եղավ, ո՞րն էր այն պատճառը, որը Ձեզ բերեց այս որոշման կայացման:

– Իմ համար մտահոգությունները առաջ են եկել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո, ինչն էլ վերջին ամիսների ընթացքում ավելի էր խորացել, և իմ մտահոգությունների պիկը եղավ ընտրական գործընթացների վերահսկողության համար համատեղ շտաբի ստեղծումը, որն էլ խորը հիասթափություն առաջացրեց իմ մոտ` ոչ միայն այն առումով, որ մենք մեկտեղ էինք հավաքվել մարտի 1-ի համար անմիջական պատասխանատվություն կրող անձանց հետ, այլ ավելին՝ մենք փորձում էինք այդ մարդկանց հետ իմիտացիոն ինչ-որ կառույց ստեղծել ու անգամ տարակուսանք հայտնել, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է ընտրակաշառք բաժանել` այն դեպքում, երբ դա ապացուցող բազմաթիվ փաստեր են արձանագրվել: Իհարկե, այս մեկը չէր կարող անհետևանք մնալ, ինչի արդյունքով ծնվեց իմ հայտարարությունը:

– Դուք նշել եք, որ մինչ այս լռություն եք պահպանել` պայմանավորված այն հանգամանքով, որ ԱԺ ընտրությունների շեմին չեք ցանկացել խաթարել ՀԱԿ միասնականությունը, սակայն նույն ՀԱԿ-ից այսօր հնչում են գնահատականներ, որ Դուք այդ միասնականությունը խաթարում եք փաստորեն նախագահական ընտրություններից առաջ, որն էլ ազդելու է այդ գործընթացում ՀԱԿ մասնակցության վրա: Ի՞նչ կասեք այս ամենի վերաբերյալ:

– Կարծում եմ` այս առումով ՀԱԿ-ի մեր ընկերները, որոնք գնահատականներ են տալիս, իրենք իրենց հակասությունների մեջ են դնում: Մի կողմից ասում են, թե Աշոտ Զաքարյանի կամ մյուսների ՀԱԿ կազմից դուրս գալը որևէ բացասական հետևանք չի թողնելու, մյուս կողմից էլ խոսում են նախագահական ընտրություններից առաջ ինչ-որ խնդիրներ ստեղծելու մասին: Չեմ ուզում մեկնաբանել այս հարցը, իրականում մենք առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ նախընտրական շրջանում ՀԱԿ-ում եղած պրոբլեմներին լրացուցիչ պրոբլեմներ չավելացնենք, առանց այն էլ կորսված վարկանիշին ու վստահությանը մենք էլ լրացուցիչ ազդակներ չհաղորդենք: Դա է եղել մեր լռության պատճառը, որպեսզի ամեն կերպ պահպանեինք միասնականությունը` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմադիր ընտրազանգվածն էլ էր պահանջում, որպեսզի ընդդիմադիր քաղաքական ուժերը հնարավորինս միասնաբար հանդես գան:

– Պարոն Զաքարյան, այսուհետ Ձեր գործունեությունը ո՞ր դաշտում եք տեսնում, ո՞ր քաղաքական ուժերի հետ եք պատրաստ համագործակցել:

– Ես չեմ բացառում համագործակցությունը ցանկացած քաղաքական ուժի հետ` բացառությամբ այն ուժերի, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում մեր երկրում ստեղծված իրավիճակի, մարտի 1-ի համար, այդ ուժերի հետ որևէ համագործակցություն բացառում եմ: Մնացած ուժերի հետ չեմ բացառում աշխատանքը, նույնիսկ չեմ բացառում ինչ-որ պահի նաև Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցությունը, բայց որևէ ուժի շարքերը համալրելու մտադրություն այս պահի դրությամբ չկա, միևնույն է, ես շարունակելու եմ իմ գործունեությունը, շարունակելու եմ անել այն, ինչ արել եմ` սկսած 2003թ., ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր իրենց ենթադրություններով շատ ավելի հեռուն են գնացել, սակայն այդքան էլ մտահոգված չեմ այդ ենթադրություններով ու գնահատականներով: Ես գիտեմ ինչ եմ անում և ինչի համար եմ անում ու շարունակելու եմ իմ գործը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում