Սոչիում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը այսօր ընկերական հանդիպում անցկացրեց «Ժեմչուժինա-Սոչի»-ի երկրորդ թիմի հետ:
Վարդան Մինասյանի սաները հաղթանակ տոնեցին թիմի հարձակվող Գևորգ Ղազարյանի միակ գոլի շնորհիվ:
Տեղեկատվությունը տրամադրեց «Փյունիկ»-ի մամուլի ծառայության ղեկավար Վահան Դանիելյանը: