Բելգիացի թենիսիստուհի Կիմ Կլայստերսը իր կարիերայի ընթացքում առաջին անգամ հաղթող ճանաչվեց Australian Open-ում: Եզրափակիչում աշխարհի երրորդ ռակետը 3 սեթում (3:6, 6:3, 6:3) պարտության մատնեց չին թենիսիստուհի Նա Լիին:
Այս հաղթանակից հետո Կլայստերսը WTA վարկանիշային աղյուսակում կբարձրանա երկրորդ հորիզոնական, իսկ չինուհին, ում համար սա «Մեծ Սաղավարտ»-ի մրցաշարերում առաջին եզրափակիչն էր, 7-րդ: