Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, հունվարի 24-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը բացահայտվել է:
Այս մասին գործակալությանը հայտնել է ՌԴ Քննչական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Նրա խոսքերով, մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի էր ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով զոհվել էր 35 մարդ, ավելի քան 180-ը վիրավորվել էին: