Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Որտեղ է գլխավոր խնդիրը

Փորձագիտական որոշ շրջանակներում կարծիք կա, որ Սերժ Սարգսյանը ներկայիս սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական և քաղաքական լարման ակտիվ գեներացիան արգելակելու, լիցքաթափելու համար կարող է գնալ խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրության քայլի:

Դա, ըստ այդ հիպոթեզի կրողների, նրան հնարավորություն կտա լիցքաթափել իրավիճակը, որոշակի նոր իրավիճակ ստեղծել, ժամանակ շահել և այդպիսով ամրապնդել իր դիրքը նախագահի հերթական ընտրությունից առաջ: Պետք է նկատել, որ այդ տարբերակը բավական ռացիոնալ է թվում:

Բանն այն է, որ թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում իրադարձությունները զարգանում են բավական տարերայնորեն, և տպավորություն կա, որ իշխանությունը մի կերպ է կարողանում տիրապետել դրանց` արտաքին զարգացումներին ինֆորմացիայի, իսկ ներքին զարգացումներին էլ վերահսկողության առումով:

Այդ պայմաններում իշխանությունը կարող է գիտակցել, որ ինչքան անցնի ժամանակը, այնքան թուլանալու է իրադրության հանդեպ իր վերահսկողությունը, մասնավորապես ներքին զարգացումների առումով, այդքան ուժեղանալու է ընդդիմությունը, կամ ընդդիմությունները, ինչը խորհրդարանի հերթական ընտրությունից առաջ կարող է բերել բավական լուրջ ցնցումների:

Դրան կարող է գումարվել և այն, որ ժամանակի ընթացքում կարող են խորանալ նաև ներիշխանական հակասությունները ՀՀԿ-ԲՀԿ տիրույթում: Նկատելի է, որ «Բարգավաճ Հայաստանն» ակտիվորեն ռեսուրսավորվում է, ինչը վկայում է խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ հետ բավական լուրջ պայքար մղելու մտադրության մասին:

Այդ պայքարն, իհարկե, ի վերջո նման չի լինելու ընդդիմության և իշխանության պայքարի, բայց «Բարգավաճ Հայաստանի» պահանջները Սերժ Սարգսյանի համար պակաս ծանր չեն լինի, քան ընդդիմության ու հասարակության պահանջներն են:

Առավել ևս, եթե իրավիճակի լարումն ուժգնացավ, ԲՀԿ կշիռը շատ ավելի է մեծանալու, և ԲՀԿ դիրքորոշումը իշխանության ճակատագրի առումով լինելու է բավական վճռորոշ: Այդ դեպքում Սերժ Սարգսյանին այլ բան չի մնալու, քան ԲՀԿ հետ համաձայնություն կնքել հենց ԲՀԿ թելադրած կանոններով:

Ահա այդ հեռանկարներն աչքի առաջ ունենալով էլ իշխանությունը, այսինքն` Սերժ Սարգսյանը, կարող է որոշել, որ ավելի լավ է խորհրդարանի ընտրության գնալ որքան հնարավոր է շուտ, քանի դեռ լարումը չի հասել իր գագաթնակետին, քանի դեռ հասարակության մեջ ընդդիմադիր տրամադրությունները չեն հասել գերաստիճանի, քանի դեռ այդ ամենի վրա ընդդիմության ազդեցությունն ավելի մեծ չի եղել, քան իշխանության ազդեցությունը, քանի դեռ ԲՀԿ-ն չի ամրացել ՀՀԿ-ին կանոններ թելադրելու աստիճան, և ի վերջո` քանի դեռ աշխարհում սկիզբ առած հեղափոխությունների ալիքը չի հասել մեր տարածաշրջան:

Վաղ ընտրություն անցկացնելով` Սերժ Սարգսյանը կարող է մի նոր ստատուս քվո սահմանել, որի միջոցով կփորձի բավարարել առավել դժգոհ և հավակնոտ սուբյեկտներին, ինչն էլ կնշանակի ժամանակի շահում: Համենայնդեպս, դա շատ ավելի լավ լուծում կարող է թվալ, քան անորոշությունը, որ ավելի ու ավելի է բնորոշ դառնում Հայաստանում ընթացող զարգացումներին:

Սակայն այստեղ կան մի քանի հանգամանքներ, որոնք վկայում են, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունը իշխանության համար պակաս վտանգավոր չէ և պակաս անորոշությամբ լի չէ, քան կարող է թվալ հերթականը:
Նախ` Սերժ Սարգսյանը դեռ չի ավարտել իր իշխանության ձևավորման գործընթացը: Իշխանության առանցքային մարմիններում, հատկապես ուժային կառույցներում, թերևս եթե ոչ գերակա, ապա հավասար են Ռոբերտ Քոչարյանի կադրերը: Իսկ դա նշանակում է, որ եթե լինի արտահերթ ընտրություն, ապա այդ ընտրության հրամանատարը Սերժ Սարգսյանը չի լինի:

Մինչդեռ Սերժ Սարգսյանն այժմ փորձում է հենց այդ հարցը լուծել, այսինքն` գալիք ընտրության հրամանատարության հարցը, ինչի համար էլ նախաձեռնել է կադրային փոփոխությունների լայնածավալ շղթան: Նա գիտակցում է, որ առանց այդ հարցը լուծելու, ընտրություններն իր համար կարող են կորստաբեր լինել, նույնիսկ եթե դե յուրե պահպանի իր իշխանական դիրքը:

Խոսքը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին է: Դրա նախադրյալներն այսօր բավական քիչ են թվում, սակայն ընտրական իրավիճակը բոլորովին այլ տրամադրություն է հաղորդում առկա հանգամանքներին: Եթե ոչ ընտրական իրավիճակում քոչարյանական շանսերը գրեթե զրոյական են, ապա ընտրականում դրանք կարող են կտրուկ բարձրանալ, եթե չլինի Սերժ Սարգսյանի բացարձակ գերակայություն իշխանական համակարգի վրա:

Ներիշխանական գործոնից բացի, Սերժ Սարգսյանին արտահերթ ընտրությունից հետ պահող հանգամանք է նաև սոցիալական լուրջ լարումը: Բանն այն է, որ այդ լարումը նվազեցնելու համար իշխանությունը պետք է դիմի պոպուլիստական ծախսերի: Մինչդեռ գիտենք, որ իշխանության ցանկացած այդպիսի ծախս դուրս է բերվում ժողովրդի գրպանից:

Այսինքն` սոցիալական պոպուլիզմով զբաղվելու համար իշխանությունը պետք է նախ ևս մի սոցիալական հարված հասցնի հասարակությանը: Մինչդեռ ներկայիս` առանց այն էլ ծանր վիճակում, ևս մի ծանրությունը կարող է շատ թանկ նստել իշխանության վրա, և արտահերթ ընտրություններ կարող են լինել, բայց արդեն առանց այդ իշխանության:

Հետևաբար, ակնհայտ է, որ իշխանությունն այժմ չունի արտահերթ ընտրության սոցիալական ռեսուրս: Ավելին, ներկայիս լարումը, գների անընդհատ աճը, խոշոր կապիտալի համար մանր ու միջին կապիտալը խժռելը հուշում են, որ իշխանությունը ռեսուրս է կուտակում հազիվ հերթականներին հասցնելու համար:
Երրորդ հանգամանքն այն է, որ թեև հանդարտ, թեև հանգիստ, բայց Հայաստանում կա ինստիտուցիոնալ ընդդիմություն` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի: Ի՞նչ է դա նշանակում:

Դա, իհարկե, լոկ խոսքեր չեն: Այդ ընդդիմությունն ունի բազմաթիվ բացթողումներ, վարկանիշի նկատելի անկում, բայց ինստիտուցիոնալացվածությունը ստեղծում է որոշակի պոտենցիալ, ելակետ, ապահովում է նվազագույն բազա, որի վրա կարելի է մարտավարական ճկունություն բանեցնել:

Ի վերջո, արդյունքում կարող է ստացվել, որ Կոնգրեսն է միակ քաղաքական ուժը, որը հասարակական թեկուզ ոչ այնքան մեծ, գուցե նույնիսկ շատ փոքր, բայց ինչ-որ սեգմենտի տիրապետում է լիարժեք:

Թերևս այդ երեք գործոնը արդեն իսկ բավական են, որպեսզի քիչ հավանական համարվի արտահերթ ընտրության միջոցով իրավիճակը հանգուցալուծելու քայլի կիրառումը:

Այդ ընտրությունը Սերժ Սարգսյանի համար պակաս ռիսկային չէ: Այլ խնդիր է, եթե նա այդ հարցում փորձի իսկապես լուրջ քաղաքական երկխոսության մեջ մտնել քաղաքական բոլոր հիմնական ուժերի հետ` Հայ ազգային կոնգրես, ԲՀԿ, «Ժառանգություն», Դաշնակցություն:

Բանն այն է, որ սեղանին ընդհանրապես պետության հարցն է դրված, և արտահերթ ընտրության խնդիրը պետք է դիտարկել այդ, ոչ թե զուտ Սերժ Սարգսյանի կամ որևէ խմբի շահի տեսանկյունից: Բայց այդ առումով, իհարկե, սպասելիքները գրեթե զրոյական են:

Համենայնդեպս, իշխանությունը ներկայումս չի դրսևորում այդպիսի կամքի նախադրյալներ կամ նշույլներ: Եվ հենց այստեղ` խաղի կանոնների հարցում է իշխանության գլխավոր խնդիրը լինելու, իսկ հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրություն` կարծես թե այդքան էլ էական չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում