«Հրապարակ»-ը գրում է, որ հինգշաբթի տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որն առաջինն է խորհրդարանական ընտրություններից հետո:
«Ենթադրվում է, որ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը կներկայացնի այն պատգամավորների ցանկը, ովքեր ՀՀԿ համամասնական ցուցակով կգնան խորհրդարան: Մինչ այդ ՀՀԿ ցուցակում ընդգրկված որոշ մարդիկ հրաժարականի դիմումներ են գրում, որոնք կուղակվեն ԿԸՀ:
Ըստ հաշվարկների` ՀՀԿ համամասնական ցուցակում անցողիկ կարող է լինել մինչև 115-րդ տեղը: Անշուշտ՝ ինքնաբացարկների հաշվին»,- հավելում է թերթը: