Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Twitter-ի չինական տարբերակում արգելք է մտցված «Եգիպտոս» բառը փնտրելու վրա:
Այդ բառը գրելիս միկրոբլոգերի չինական տարբերակում հանդիպում ես հետևյալ գրության` «համապատասխան գործող օրենսդրության, կանոնների և քաղաքականության համաձայն` ձեր փնտրման արդյունքները չեն ցուցադրվի»: Սակայն, ըստ գործակալության, հայտնի չէ, թե ինչ է լինում այն մարդկանց հետ, որոնք միկրոբլոգերում գրում են այս բառը:
Չինական լրատվամիջոցներն էլ գրեթե չեն անդրադառնում եգիպտական դեպքերին, իսկ Եգիպտոսի քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների մասին այդ երկրում իմացել են միայն պատահական կարճ ռեպորտաժից:







































