Thursday, 02 07 2026
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը

Եվրոպան չի պաշտպանի, իսկ Նաիրա Զոհրաբյանը կպաշտպանի Լուկաշենկոյին

ԵԽԽՎ նստաշրջանում հայկական պատվիրակությանը սպասվում է մի քանի տհաճ անակնկալ. նախ՝ ԵԽԽՎ-ն քննարկելու է ռուս-վրացական պատերազմից հետո այդ երկրներում տիրող իրավիճակը: Մինչ այդ էլ հունվարի 21-ին ԵԽԽՎ-ն ընդունել էր բանաձև՝ պահանջելով ռուսական զորքերը դուրս բերել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքից:

Բացի այդ, ԵԽԽՎ-ն շարունակելու է քննարկել նաև Բելառուսի նախագահի ընտրություններից հետո այդ երկրում տիրող իրավիճակը, այնտեղ մարդու իրավունքների պաշտպանության, քաղբանտարկյալների առկայության հարցը, ինչպես նաև Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակահարմարությունը:

Տրամաբանությունը ենթադրում է, որ այս խնդիրների վերաբերյալ հայկական պատվիրակությունը պետք է որոշակի միասնական դիրքորոշում ունենա: Մինչդեռ, ընդհակառակն է. ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը կարծես թե մատնվել է բախտի քմահաճույքին:

Ընդ որում՝ տպավորություն է, որ նրանց անգամ չի էլ հետաքրքրում, թե ԵԽԽՎ-ն ինչ դիրքորոշում կցուցաբերի հարևան Վրաստանի և ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ի, ինչպես նաև Բելառուսի հանդեպ, որի նախագահին Սերժ Սարգսյանն առաջիններից մեկը շտապեց շնորհավորել:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից որևէ մեկնաբանություն ստանալը անհնար էր: Զարուհի Փոստանջյանն անընդհատ զբաղված էր՝ նա ելույթ է ունեցել միայն տարածաշրջանի երկրներում խոսքի ազատության վիճակի մասին:

Բացի այդ, ակտիվ աշխատանք է տարել բնապահպանական խնդիրներով: Մասնավորապես՝ նրա նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ում ընդունվել է բանաձևի նախագիծ` «Հայաստանի լեռնաարդյունաբերական հանքերի ներկայիս և սպասվող նոր հանքավայրերի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա աղետալի ազդեցությունը» վերնագրով:

Դրա տակ ստորագրել է ԵԽԽՎ 24 պատվիրակ, իսկ հայկական պատվիրակության անդամները հրաժարվել են բանաձևի նախագծի տակ ստորագրելուց: Մի խոսքով, ռուս-վրացական խնդիրները ԵԽԽՎ հայկական պատվիրակությանն ամենևին չեն հուզում այն աստիճան, որ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նույնիսկ հարկ չի համարում հայտարարել չեզոք դիրքորոշում ունենալու մասին:

Ինչ վերաբերում է Բելառուսին, որի հանդեպ ԵԽԽՎ-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել, ապա միայն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է ելույթ ունենալու համար հերթագրվել:

Իսկ սա, թերևս, այն պատճառով, որ Նաիրա Զոհրաբյանը` որպես ԱՊՀ դիտորդական խմբի անդամ, ներկա է գտնվել Բելառուսում կայացած նախագահական ընտրություններին:

Ստրասբուրգից մեզ հետ հեռախոսազրույցում Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ինքը ոչ միայն ընտրությունների ժամանակ է եղել Բելառուսում, այլ նաև մասնակցել է հանրահավաքին ու մինչև վերջին րոպեն հետևել դրա ընթացքին:

«Հարկ է նկատել, որ Բելառուսում ժողովրդավարության հետ կապված որոշակի խնդիրներ կան: Ուզում եմ հիշեցնել երկուշաբթի օրը ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդի խոսքերը՝ Բելառուսի մասին, որ իրենք չպետք է ընդհատեն երկխոսությունն այդ երկրի հետ: Այո, ոչ մի պատժամիջոց երբեք դրական արդյունքի չի բերելու, ցանկացած պատժամիջոց, ի վերջո, ուղղված է լինելու ժողովրդի դեմ»,- հայտարարեց նա:

Ուստի՝ Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ԵԽԽՎ-ն չպետք է պատժամիջոցներ կիրառի Բելառուսի դեմ, այլ՝ շարունակի երկխոսել: Ըստ տիկին Զոհրաբյանի` ԵԽԽՎ-ում Բելառուսի հարցի պարբերաբար քննարկումը բնական է, քանի որ այնտեղ կայացած նախագահական ընտրություններից հետո ներքաղաքական պրոբլեմներ են եղել:

Հիշեցնենք, որ նախագահի ընտրություններից հետո բելառուսական ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները ուժային կառույցների միջոցով ճնշվեցին, ձերբակալվեցին ընդդիմության լիդերները, և առայսօր Բելառուսը շարունակում է քաղբանտարկյալներ ունենալ:

Նաիրա Զոհրաբյանին հարցրինք՝ տպավորություն է ստեղծվում, թե ինքը պաշտպանում է Բելառուսի շահերը:

«Ես ներկայացնում եմ ԲՀԿ-ն և իմ ելույթներում ներկայացնում եմ ԲՀԿ տեսակետը»,- հակադարձեց նա: Ի դեպ, նկատենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սերտ հարաբերություններ ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, այդ երկրում բիզնես ունի: Ավելին, Ծառուկյանը նույնիսկ անձամբ ներկա էր գտնվել Լուկաշենկոյի երդման արարողությանը:

Հ.Գ. Ի դեպ, Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հայտարարել է, թե չի վախենում ԵԽԽՎ պատժամիջոցներից: «Դուք վախեցնում եք պատժամիջոցներով, վիզային սահմանափակումներով, Աստված Ձեզ հետ: Ես արդեն 10 տարի տարի է, ինչ ապրում եմ վիզային սահմանափակումներով»,- ասել է Լուկաշենկոն:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում