Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հաղորդում են, որ այսօր իրավապահ մարմիններին հաջողվել է առգրավվել աննախադեպ ծավալների թմրանյութ: Մասնավորապես, առգրավվել են էքստազիի 42,000 հաբ և մոտ կես կիլոգրամ մաքուր հերոին: Հիշեցնենք, որ չնայած նրան, որ Հայաստանում գրեթե անհնար է երկու թմրանյութերից էլ ձեռք բերել, երկուսն էլ համարվում են չափազանց վտանգավոր ու թանկ թմրանյութեր: Էքստազիի մեկ հաբը Հայաստանում մոտավորապես արժե 50 ԱՄՆ դոլար: