2010թ. Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը Թուրքիան է, որի տեսակարար կշիռը առևտրաշրջանառության մեջ կազմում է 16.5%: Երկրորդ տեղում Ադրբեջանն է` 10.6% տեսակարար կշռով, երրորդ տեղում Ուկրաինան`9.9% տեսակարար կշռով: Վրաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերների մեջ են նաև Գերմանիան (5.4%), Չինաստանը (5.4%) ԱՄՆ-ն (5.3%), Ռուսաստանը (4.7%), Հայաստանը (3.1%), Բուլղարիան (2.9%), Արաբական Միացյալ Էմիրությունները (2.8%): Այսինքն` Վրաստանի համար իր անմիջական հարևանների հետ առևտրաշրջանառության ծավալը կազմում է ողջ առևտրաշրջանառության մոտ 35%-ը (ավելի քան 1/3-ը):