Ինչպես հայտնում է The Middle East Online-ը, հինգշաբթի օրը Եգիպտոսի քաղաքներում ինտերնետ և հեռախոսակապի լուրջ խափանումներ են նկատվում: «Առաջին լրատվականը» փորձել է կապ հաստատել Եգիպտոսում գտնվող մեր քաղքացիների հետ, սակայն ապադյուն: Չի գործում ոչ ինտերնետը, ինչպես նաև հեռախոսային կապ ապահովող երեք բջջային օպերատորներից և ոչ մեկը:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ որ այսօր Եգիպտոսում տեղի են ունենանլու բողոքի մեծ ակցիաներ, և ընդդիմությունը պատրաստվում է միլիոնավոր մարդկանց փողոց հանել: Ավելի վաղ նրանք իրենց գործողությունները համակարգում էին սոցիալական ցանցերի և Twitter-ի միջոցով: Այդ իսկ պատճառով Facebook և Twitter կայքերի գործունեությունը երկրում կասեցվել էր:
Կահիրեյում ժամը 12:00-ի դրությամբ իրավիճակը դեռ հանգիստ է: