Երկու թուրքական հյուրանոց համարվել են Եվրոպայի ամենակեղտոտ հյուրանոցները: Այս մասին տեղեկացվում է Tripadvisor-ի զեկույցում: Ինչպես ասել է Tripadvisor-ի մամուլի խոսնկա Էմմա Օ’Բոյլեն, թեպետ Եվրոպայի հյուրանոցների մեծ մասը 4 կամ 5 աստղանի են, սակայն կան և այնպիսիները, որոնք չեն համապատասխանում նվազագույն պահանջներին:
Ամենկեղտոտ հյուրանոցների տասնյակը Tripadvisor-ի կողմից կազմվել է համապատասխան չափանիշներն ու հաճախորդների կարծիքները հաշվի առնելով:
Թուրքական Club Aqua հյուրանոցը, որը գտնվում է Գումբեթում, հաճախորդների կողմից համարվել վտանգավոր, իսկ Իջմելերի Altin Orfe հյուրանոցը 35 պահանջներից 33-ին չի համապատասխանել:
Այս ցուցակում տեղ են գտել նաև Լոնդոնի և Ամստերդամի հյուրանոցներ: