Իտալիայի նախարարների խորհուրդը երեքշաթբի օրը` մայիսի 8-ին, որոշում է կայացրել Սիրիա ուղարկել իր 17 խաղաղարարներին` որպես ՄԱԿ-ի դիտորդներ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, նշված է Կիջի կառավարական պալատի հաղորդագրության մեջ:
«ՄԱԿ ԱԽ–ի 2024 ու 2043 բանաձևերի շրջանակում նախարարների խորհուրդն այսօր հավանության է արժանացրել Սիրիա, որպես ՄԱԿ-ի դիտորդներ, իտալացի զինծառայողների խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Համաձայն կառավարության որոշման` իտալացիների առավելագույն թվաքանակը պետք է կազմի 17 մարդ, ընդ որում՝ առաջին 5 խաղաղապահները պետք է Սիրիա ուղարկվեն արդեն հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն մեկ տարի է, ինչ չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿի տվյալներով` երկրում զոհերի թիվը գերազանցել է 9000-ը:







































