Սուպերմեքենաներ արտադրող Ferrari ընկերությունը ներողություն է խնդրել Չինաստանում գովազդային հոլովակի նկարահանումների ժամանակ պատմական հուշարձանին վնաս հասցնելու համար:
Տեսանյութում ցուցադրվում է հնարք, որով մեքենան անցնում է 6 դար առաջ Նանցզինում կառուցված պատի վրայով: Ավտոմեքենան պատի վրա թողել է անիվների հետքեր:
Ferrari-ն կատարվածի պատասխանատվությունը բարդում է անպատասխանատու աշխատակցի վրա: Հասարակությունը հասցված վնասի համար մեղադրում է քաղաքի վարչակազմին, որը պատը վարձրակությամբ է տվել նկարահանումների համար:







































