Չեխիայի նախկին նախագահ Վալցավ Հավելի գրադարանը երեքշաբթի իր մասնաճյուղն է բացել ԱՄՆ-ում:
Բացման տոնական երեկոյին ներկա են եղել հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում՝ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը:
Ըստ գրադարանի մամլո-քարտուղար Պավել Հայեկի` Հավելը շատ հայտնի է եղել ԱՄՆ-ում ինչպես նախագահ եղած տարիներին, այնպես էլ ակտիվ քաղաքական կյանքից հեռանալուց հետո:
Հավելը մտերիմ է եղել Մադլեն Օլբրայթի և Քլինթոնների ընտանիքի հետ:
Հավելի գրադարանը Պրահայում ստեղծվել է ԱՄՆ-ի նախագահների գրադարանների օրինակով:
Վացլավ Հավելը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 18-ին` երկարատև հիվանդությունից հետո: Չեխիայի նախկին ղեկավարը մահացել է քնի մեջ։