Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն երկար ժամանակ չէր կարողանում դեսպան նշանակել Բաքվում, քանի որ մի քանի կոնգրեսականներ արգելափակել էին Բրայզայի թեկնածությունը: Կոնգրեսականները պնդում էին, որ նա մի քանի պատճառներով չի կարող ներկայացնել ԱՄՆ-ը շահերը այդ երկրում: Մասնավորապես, կոնգրեսականների համար անընդունելի էր Բրայզայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որի արդյունքում նրա թեկնածությունն այդպես էլ չքվեարկվեց Կոնգրեսում: Սակայն Բրայզան նշանակվեց դեսպան, քանի որ ԱՄՆ-ը նախագահն օգտվեց Կոնգրեսի ընտրություններից հետո հայտարարված արձակուրդներից և այդ ընթացքում նշանակեց Բաքվում ԱՄՆ դեսպանին: Սակայն նրա գործունեությունը կարող է տևել ընդամենը մեկ տարի, և այդ ընթացքում Կոնգրեսը, այնուամենայնիվ, իր հավանությունը պետք է տա Ադրբեջանում ԱՄՆ-ը դեպսանի թեկնածությանը:
Երեկ հայտնի է դարձել, որ Բարաք Օբաման Բրայզայի թեկնածությունն ուղարկել է Սենատ` հաստատմանա համար:
Երեկ եղել է նաև դեսպան Բրայզայի երդման արարողությունը: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը: