Apple ընկերությունը խոշորագույն ամերիկյան ընկերությունների վարկանշային Fortune աղյուսակում 35-րդ տեղից բարձրացել է և այժմ 17-րդ տեղում է: Տարեկան եկամուտով Apple-ն առաջ է անցել IBM-ից, որն այս տարի 18-րդ տեղում է: 2011-ին Apple-ի եկամուտը կազմել է 108,2 միլիարդ դոլար, մինչդեռ IBM-ինը՝ 106,9 միլիարդ դոլար: Եկամտի ցուցանիշով Microsoft կորպորացիան 37 հորիզոնականում է: Hewlett-Packard-ը աղյուսակի 500 հորիզոնականներից 10 –րդ տեղում է՝ 127,2 միլիարդ դոլար եկամուտով:
Շահույթի ցուցանիշով Apple-ը զբաղեցնում է աղյուսակի 3-րդ հորիզոնականը: 25,9 միլիարդ դոլար մաքուր շահույթով ընկերությունը զիջում է միայն Exxon-ին և Chevron-ին: Apple-ին 23,1 միլիարդ դոլար շահույթով հաջորդում է Microsoft –ը: Շահութային առումով Hewlett-Packard-ը 24-րդ տեղում է:
iPad -ի և iPhone-ի վաճառքը 2011-ին Apple-ին մեծ եկամուտներ բերեցին: Անցած տարի ընկերությունը վաճառել է 12 միլիոն պլանշետային համակարգիչ:









































