Չինաստանն առաջին անգամ ձեռնամուխ է եղել Հարավչինական ծովի խութերում նավթ որոնելու նպատակով իրականացվող հորատման աշխատանքներին:
Հարթակը տեղակայված է Հոնգկոնգից մոտավորապես 300 կմ հարավ-արևելք:
Նախատեսվում է հորատման աշխատանքներ իրականացնել 1500 մետր խորության վրա: Այս մասին հայտնում է BBC-ն:
Չինաստանի կախվածությունը նավթից միշտ անհանգստացրել է Պեկինին, ու ՉԺՀ-ի կառավարությունը որոշել է ակտիվացնել բնական ռեսուրսների փնտրտուքը երկրում:











































