Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Facebook-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան հաղթանակների կապակցությամբ:
Շնորհավորանքում ասված է.
«Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հաղթանակ, որը կերտվեց նաև հայ ժողովրդի հայրենասեր զավակների, նաև թիկունքում մեր ժողովրդի հերոսական պայքարի ու աշխատանքի արդյունքում։
Խոնարհվում եմ պատերազմում զոհված բոլոր հերոսների հիշատակի, ինչպես նաև մեր փառապանծ վետերանների առջև։
Սիրելի վետերաններ,
Ձեր սխրանքն իսկապես անգնահատելի է, ինչպես անմահ է հայրենիքի փրկության համար կյանքը զոհաբերած յուրաքանչյուր զինվորի անունը։
Հավերժ փառք ու խոնարհում ձեզ, սիրելի վետերաններ»:










































