Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com–ին հայտնել է, որ այսօր՝ մայիսի 8-ի գիշերը լույս 9-ի վաղ առավոտյան անհայտ չարագործ(ներ)ը Երևանի Աբովյանի պուրակի հարևանությամբ՝ դեպի Սարալանջ տանող ճանապարհին՝ ասֆալտի վրա պատկերել է Ադրբեջանի դրոշը, ինչը ֆիքսել է ֆոտոլրագրողի տեսախցիկը։
Միջադեպը, թերևս կապված է Շուշիի ազատագրման 20-ամյակի հետ, որը այս տարի բավական շուքով է նշվում ինչպես Արցախում, այնպես էլ Մայր Հայաստանում ։
Միջադեպի մասին շատ արագ իրազեկվել է պատկան մարմիններին, որոնց աշխատակիցները շատ արագ վերացրել են դրոշի հետքերը։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի









































