Գիտնականները վկայություններ են գտել այն մասին, որ կես միլիոն տարի առաջ Կրետե կղզում բնակվել են փոքրամարմին մամոնտներ:
Բնության պատմության լոնդոնյան թանգարանի հետազոտողների խումբը հաստատում է, որ mammuthus creticus արարածը եղել է ներկայիս փղի ձագի չափ: Եթե գիտնականները չեն սխալվում, ապա դրանք մոլորակում բնակված ամենագաճաճ մամոնտներն են եղել:
Նրանց գոյության մասին գիտնականները իմացել են, երբ վերստին հետազոտել են բրածո ատամների հավաքածուն: Նրանց կարծիքով՝ փոքրիկ մամոնտը կղզու «հարկադիր» ցածրահասակության օրինակ է: Էվոլյուցիայի ընթացքում կենդանիների մարմինների չափսերը փոքրացել են՝ կղզում ազատ տարածության պակասի պատճառով:









































