Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Եգիպտոսում վճռական օր է. Twitter-ում մարդիկ իրար ողջունում են «ազատության բարի առավոտ» մաղթանքով

Բոլորը հունվարի 28-ն անվանում են Եգիպտոսի նորագույն պատմության ամենավճռական օրերից մեկը: Այսօր ընդդիմությունը 1970-ականներից հետո առաջին անգամ պատրաստվում է փողոց դուրս բերել միլիոնավոր մարդկանց: Դա տեղի կունենա ուրբաթօրյա աղոթքից հետո, և իշխանությունները սրա դեմ ոչ մի քայլ չեն կարող ձեռնարկել:

Աշխարհի շատ երկրների արտգործնախարարություններ զգուշացրել են իրենց երկրների քաղքացիներին Եգիպտոս մեկնելու և անտեղ գտնվելու վտանգավորության մասին:

Իսկ այսօրվա իրադարձություններին խորհրդավորություն է հաղորդում Նոբելյան մրցանակակիր, ՄԱԳԱՏԵ-ի նախկին ղեկավար Մուհամադ Ալ Բարադեի վերադարձը Կահիրե և նրա պատրաստակամությունը՝ դուրս գալ փողոց բողոքավորների հետ ու գլխավորել ընդդիմությունը: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր երեկ:

Հայտնի է դարձել նաև, որ բախումները երեկ շարունակվել են, ու կան նոր զոհեր: Այս պահին եղած տեղեկությունների համաձայն, բախումների արդյունքում զոհվել է 7 եգիպտացի, այդ թվում` մեկ զինվորական, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, ավելի քան 1000 հոգի ձերբակալված է:

Բախումները տեղափոխվել են Եգիպտոսի այլ շրջաններ, ինչը ավելի լուրջ լարվածություն է ստեղծում:

Արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ, Կահիրեում անջատվել է հեռախոսակապը և ինտերնետը, որպեսզի հնարավոր չլինի կազմակերպել այսօրվա հանրահավաքները: Կահիրե են բերվել բանակի էլիտար զորամիավորումները, որոնք մասնագիտացած են ահաբեկչության դեմ պայքարում:

Քիչ առաջ Twitter-ում եգիպտացիները միմյանց սկսեցին ողջունել «ազատության բարի առավոտ» մաղթանքով:

Արդյոք այդպես կլինի՝ ցույց կտա նոր բացվող օրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում