Իտալիայի ֆուտբոլի լիգայի նախագահ Կալչո Ջանկառլո Աբետեն հայտնել է, որ արդեն շնորհավորել է «Յուվենթուս»-ի նախագահ Անդրեա Անյելիին` ազգային առաջնությանը հաղթանակ տանելու կապակցությամբ, սակայն 3-րդ աստղի մասին չի խոսել:
Թուրինյան ակումբի ներկայացուցիչները մի քանի անգամ հայտարարել են, որ «սկուդետտո»-ն թիմի համար 30-րդն է, և իրենք զրկվել են 2 տիտղոսից: Այնուհետև թիմի նախագահը հայտնել է, որ ֆուտբոլիստների նոր համազգեստը հաճելի անակնկալ կլինի երկրպագուների համար:
«Ես անհամբերությամբ եմ սպասում այն անակնկալին, որն իր թիմի երկրպագուներին խոստացավ «Յուվենթուս»-ի նախագահը: Ցանկանում եմ նշել, որ թուրինյան ակումբի վերադարձը մեծ նշանակություն ունի իտալական ֆուտբոլի համար: Այժմ նրանք առաջինն են, և մենք հուսով ենք, որ ապագայում այս թիմը նվաճումներ կգրանցի նաև եվրոպական մրցաշարերում»,- ասել է Աբետեն:








































