57-ամյա վիետնամցի Լե Վանն արդեն 7 տարի է՝ քնում է մահացած կնոջ հետ: Նրա սերը շատ ամուր է 2003 թվականին մահացած կնոջ հանդեպ:
2004 թվականին Վիետնամի Կուանգնամ կենտրոնական շրջանի բնակիչ տղամարդը գնացել է գերեզմանատուն և տուն բերել կնոջ դիակը: Մնացորդներին մարդկային տեսք հաղորդելու համար նա մարմինը կավապատել է, «տիկնիկին» կանացի զգեստ հագցրել և պառկեցրել անկողնում:
Մինչ կնոջ դին տուն վերադարձնելը, նա 20 ամիս քնել է կնոջ գերեզմանաքարի վրա: Ցուրտ եղանակը նրա կենսակերպը անտանելի էր դարձրել: Նա նույնիսկ որոշել էր կնոջ դագաղի մոտ տեղ փորել, որտեղ կկարողանար գիշերները քնել: Երեխաները, իմանալով հայրիկի ծրագրերի մասին, կասեցրել են նրա նախաձեռնությունը:
2004-ին Վանը որոշել է կնոջը վերադարձնել: 7 երեխաների հայրը պատմել է, որ այդ պահից ի վեր, հարևաններն իրենց տուն ոտք չեն դրել:
-Ես ոչ մի ընդհանուր բան չունեմ նորմալ մարդկանց հետ,- խոստովանել է վիետնամցին:








































