Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ այսօր անցկացվել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձակալության վերաբերյալ ռուս-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը: Այս մասին լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը.
«Մենք ակնկալում ենք, որ հաջորդ փուլը տեղի կունենա մոտ ապագայում: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա Ռուսաստանը հավատարիմ է մնում այդ խնդրի խաղաղ կարգավորմանը: Ռուսաստանը հետագայում նույնպես շարունակելու է իր միջնորդական առաքելությունը՝ այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար»:











































