Աֆրիկացի առաջորդներն ու բիզնեսի միջազգային ղեկավարները հանդիպում են Եթովպիայի մայրաքաղաքում, որտեղ քննարկում են Աֆրիկա մայրցամաքում տնտեսական զարգացման ու ներդրումներ կատարելու հարցը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ադիս Աբեբայում անցկացվող միջազգային տնտեսական ֆորումը կտևի 3 օր:
Դրա օրակարգում աշխատատեղերի, արդյունավետ կառավարման ու էկոլոգիայի հետ կապված հարցեր են:
Համաժողովի կազմակերպիչները նկատում են, որ Աֆրիկան, որտեղ է գտնվում աշխարի 10 ամենազարգացող տնտեսություններից 6-ը, կանգնած է տնտեսական մեծ վերափոխումների անհրաժեշտության առաջ:









































