«Ձախ ճակատի» ղեկավար Սերգեյ Ուդալցովը, որը հերթական անգամ ձերբակալվել է Մոսկվայում «քաղաքական զբոսանքների» ժամանակ, հայտարարել է «չոր» հացադուլ: Այս մասի տեղեկացնում է BBC-ն:
«Ուդալցովին կպահեն «Բասմաննոե» ներքին գործերի բաժնում մինչ դատը, որը տեղի կունենա մայիսի 10-ից ոչ շուտ: Նա հայտարարել է չոր հացադուլ»,- Twitter-ի իր բլոգում գրել է փաստաբան Նիկոլայ Պոլոզովը:
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է վերջին երեք օրում արդեն երրորդ անգամ: «Բասմաննոե» ներքին գործերի բաժնում նրան առաջադրվել է ադմինիստատիվ իրավախատումների մեղադրանք Պատրիարշիե պրուդի շրջանում «անժամկետ զբոսանքների համար»:










































