Tuesday, 16 06 2026
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան

Ընտրությունն ու Շուշին

Եվ այսպես, Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց, որ վերցնում է 7,01 տոկոսի մանդատն ու գնում խորհրդարան: Թերևս վստահաբար կարելի է ասել, որ խորհրդարան են գնալու նաև Ժառանգությունը, ՀՅԴ-ն ու Բարգավաճ Հայաստանը: Հատկանշականն այն է, որ այս ուժերը դժգոհում են խորհրդարանի ընտրության արդյունքից և համարում են, որ ընտրությունը կեղծված է: Բայց գնում են խորհրդարան, որտեղ մեծամասնություն է կազմում կեղծված ընտրությամբ բացարձակ իշխանություն վերցրած Հանրապետական կուսակցությունը: Այս ամենին կողքից հետևողը կմտածի, թե սա աբսուրդ մի պիեսի սցենար է: Սակայն սա Հայաստանն է, և Հայաստանի պայմաններում սա միանգամայն նորմալ է: Հայաստանում բոլոր ընդդիմությունները մշտապես դժգոհել են խորհրդարանական ընտրությունների կեղծիքներից, իսկ հետո վերցրել մանդատներն ու լեգիտիմացրել այդ խորհրդարանը: Ընդ որում` նրանք բոլորն էլ արդարացում գտել են իրենց որոշումներին, թե ինչու է պետք վերցնել մանդատը: Եվ այդ արդարացումը միշտ էլ եղել է «հանուն հայրենիքի», «հանուն հայրենիքի ժողովրդավարության», «հանուն ազատ ապագայի» տրամաբանության շրջանակներում:

Բայց, ուշագրավն այն է, որ ինչքան էլ համոզիչ և երբեմն նույնիսկ հուզիչ բացատրություններով և հիմնավորումներով ընդդիմությունները վերցրել են մանդատներն ու լեգիտիմացրել կեղծված ընտրություններով ձևավորված խորհրդարանները, միևնույն է` հայրենիքի լուսավոր, ժողովրդավար և ազատ ապագան դրանից ավելի չի մոտեցել, իշխանության վարքը դրանից ավելի ժողովրդավար, իսկ ընտրական մեխանիզմը ավելի սահմանադրական կամ օրինական չի դարձել: Այդ ամենի արդյունքում ընդամենը հետևողականորեն լեգիտիմացվում է իշխող համակարգը, և փոփոխվում է ընդամենը համակարգի մոդելավորումը, փոփոխվում են դերակատարները, քվոտաներն ու տոկոսային հարաբերակցությունները:

Հայաստանի ընդդիմությունը ոչ լեգիտիմ խորհրդարաններում ունեցել է ոչ պակաս աստղային կազմով ընտրողներ, բայց այդ ամենը որևէ կերպ չի ազդել համակարգի վերարտադրության մեքենայի անխափան աշխատանքի վրա, որովհետև անհնար է համակարգի վերարտադրությունը կանխել անընդհատ փոխզիջումների գնալով հենց համակարգի կանոնների շրջանակում: Փոխզիջումները քաղաքականության և անգամ քաղաքացիականության մեջ էական, կարևոր տարր են, բայց հարցն այն է, թե ինչ կանոնների շրջանակում են դրանք տեղի ունենում: Հայաստանում տեղի է ունենում հերթական փոխզիջումը համակարգի թելադրած կանոնների շրջանակում: Բարեբախտաբար, Հայաստանի նորագույն պատմության մեջ մենք ունենք փոխզիջումների չգնալու և սեփական մոտեցումը պնդելու փայլուն օրինակ` ի դեմս Շուշիի հաղթանակի և Ղարաբաղի պատերազմի հաջողության:

Այսօր Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի օրն է: Շուշիի հաղթանակը փոխեց թե Ղարաբաղի պատերազմի ընթացքը, թե ընդհանրապես հարյուրամյակների ընթացքի հայկական հոգեբանությունը, որը անընդհատ փնտրում էր հովանավորներ, փոխզիջումներ, անգամ զիջումներ` գոյության ելքը տեսնելով միայն այդ փնտրտուքի մեջ: Երբ այլևս ելք չմնաց, երբ Շուշիից մահ էր թափվում Ստեփանակերտի վրա, երբ ուրիշ ոչ մի տարբերակ այլևս չէր մնացել, կայացվեց անհրաժեշտ որոշումն ու իրագործվեց այն: Շուշին ռազմական, քաղաքական, բարոյական, հոգեբանական փայլուն հաղթանակ էր, ժամանակի և տարածության մեջ թերևս անփոխարինելի մի օրինակ: Շնորհավոր բոլորիս հաղթանակը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում