«Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Դիան գյուղում տեղակայված 15/46 ընտրատեղամասում ուշագրավ փաստ է արձանագրվել: Այստեղ գրանցվել է 102 տոկոս մասնակցություն, թեև ընտրացուցակներում առկա էր 82 քաղաքացի, քվեարկել է 84-ը»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Ի դեպ, սա Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի գյուղն է: Այնտեղ է գրանցված ու այնտեղ է քվեարկել նրա եղբայրը՝ ոչ անհայտ Նաիրի Սահակյանը: Մեր աղբյուրների պատմելով՝ ընտրությունների օրը հենց Նաիրին էլ ապահովել է այս արդյունքը»:









































