«Այսօր Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն է: Արցախում աննախադեպ շքեղ միջոցառում է կազմակերպվել, որն իրենց ներկայությամբ կպատվեն նաև Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Այս իրողությունը հետաքրքիր է այն առումով, որ հետընտրական այս երկու օրերի ընթացքում քաղաքական դաշտում դեռ անորոշություն է տիրում: Վիճակին վերջ կտրվի միայն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համատեղ որոշումից հետո»:
Ըստ «ժողովուրդ»-ին հասած լուրերի՝ Քոչարյանն ու Սարգսյանը Արցախում կհանդիպեն ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությամբ (գուցե արդեն հանդիպել են):
«Չի բացառվում, որ Քոչարյանը Սերժ Սարգսյանի առջև դնի իրեն վարչապետ նշանակելու հարցը: Եվ երբ նրանք վերջնական որոշման գան, նոր կպարզվի՝ Հայաստանում ՀՀԿ-ն կձևավորի՞ իշխող կոալիցիա, թե՞ միայնակ կիրացնի իշխանությունը»:







































