ԱՄՆ-ը հույս ունի, որ ՌԴ իշխանությունները կշարունակեն ժողովրդավարացման գործընթացը և կհարգեն ու կպաշտպանեն ռուս քաղաքացիների իրավունքները: Այս մասին CNN-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Հեռուստանորություններից ես իմացել եմ, թե ինչ չափերի են հասել ցույցերը (ՌԴ-ում) և կարծում եմ, որ բոլոր ռուսները և նրանք, ովքեր անտարբեր չեն Ռուսաստանի հանդեպ, հույս ունեն, որ այժմ, երբ սկսվում է նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարումը, Ռուսաստանը կարող է շարունակել ժողովրդավարացվել` պաշտպանելով, հարգելով բոլոր ռուս քաղաքացիների իրավունքները, ապահովելով նրանց մասնակցության հնարավորությունը քաղաքականության և տնտեսության մեջ»,- ասել է Քլինթոնը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում մայիսի 6-ին տեղի է ունեցել «Միլիոնների երթ» ընդդիմադիր շարժումը: Հակաիրավական գործողությունների համար ձերբակալվել է 436 մարդ:










































