Ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը բացահայտորեն միացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմնակիցներին` նրա նախընտրական քարոզարշավի համար հատկացնելով 2 միլիոն դոլար: Այս միջոցները փոխանցվելու են «Ամերիկան քվեարկում է» և «21-րդ դարի կամուրջ», այսպես կոչված, «քաղաքական գործողությունների սուպեր հանձնաժողովներին», որոնք աջակցում են դեմոկրատներին:
Նման կազմակերպությունները, ի տարբերություն ԱՄՆ նախագահի թեկնածուների ընտրական շտաբերի, խիստ սահմանափակումներ չունեն ֆինանսական նվիրատվություններ ստանալու հարցում: Օրինակ, հանրապետականների «քաղաքական գործողությունների սուպեր հանձնաժողովն» արդեն հավաքել է 100 միլիոն դոլար: Դրա հետ մեկտեղ Բարաք Օբաման գերազանցում է իր հակառակորդ Միթ Ռոմնիին՝ սեփական նախընտրական ֆոնդի միջոցներով, որը ապրիլի վերջին կազմել է 147 միլիոն դոլար:
Բացի այդ, տասնյակ միլիոնավոր դոլարներ է հավաքել նաև Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովը: Այդ գումարների մի մասը կծախսվի նախագահ Բարաք Օբամայի քարոզարշավի վրա, իսկ մյուս մասը` Սենատների և Ներկայացուցիչների պալատի աջակցության համար: Նոյեմբերին ԱՄՆ-ում նախագահի ընտրությունների հետ մեկտեղ տեղի են ունենալու նաև Կոնգրեսի ընտրություններ:










































