Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում լրագրողներին հայտարարել է, որ Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների թիվը պետք է հասցնել 3 հազարի:
«Մենք պետք է ուղարկենք հազար, երկու հազար, միգուցե՝ երեք հազար դիտորդներ մեծ առաքելության կազմում: Այս կերպ նրանք կկարողանան այցելել երկրի բոլոր շրջանները և հասկանալ, թե ինչ է այնտեղ կատարվում»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է Interfax գործակալությունը:
Ներկայումս Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների թիվը կազմում է 70 մարդ: Ակնկալվում է, որ մինչ մայիսի 14-ը դիտորդների թիվը կհասնի 225-ի:
Դիտորդներն իրենց խնդիրները կատարում են ՄԱԿ-ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի շրջանակներում, որն ուղղված է սիրիական հակամարտության կարգավորմանը: Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների թիվը կազմելու է 300 մարդ: Առաքելության աշխատանքը տևելու է երեք ամիս:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Բաշար Ալ-Ասադի վարչակարգը երկար կյանք չունի:







































