Մայիսի 3-ից սկսած՝ քաղաքացի Արտավազդ Վարդանյանը ԿԸՀ-ի շենքի դիմաց հացադուլ է հայտարարել: Ըստ նրա՝ իր հացադուլի ուղերձն ուղղված է նախագահական ընտրություններին, ուղղակի հարմար առիթը նախագահական ընտրություններն էին: Արտավազդ Վարդանյանի խոսքերով՝ պարզ էր, որ այս ընտրությունները լինելու էին այնպիսին, ինչպիսին նախորդները. «Այս տիպի ընտրություններով, որը կազմակերպում է իշխանությունը, երկիրը չի կարող ազատագրվել»:
Այն հարցին, թե ԿԸՀ-ից որևէ արձագանք ստացվել է հացադուլի վերաբերյալ, Արտավազդ Վարդանյանն ասաց՝ ոչ, մեկնաբանելով, որ որևէ հայտարարություն կնշանակեր, որ ուշադրություն են դարձնում իր ասածներին, որոշ չափով նաև համաձայն են իր հետ: Վերջում նա նաև նշեց, որ շատ ուրախ կլիներ, եթե անցկացվեին այլընտրանքային ընտրություններ:









































