Friday, 12 06 2026
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում

Ընտրաթերթիկներում պետք է ներառել «բոլորին դեմ» տողը. Արթուր Սաքունց

Անվավեր քվեաթերթիկները ներկայում, օրենքի համաձայն, որևէ ազդեցություն չունեն ընտրության արդյունքների և անճշտությունների ամփոփման ժամանակ: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն, անվավեր քվեաթերթիկների թիվը հիմնականում մեծ էր մեծամասնականի դեպքում, մոտ 50 %-ը գիտակցաբար էր իր քվեն անվավեր դարձրել:

Մինչ ընտրությունները գրասենյակը դատական գործընթաց էր նախաձեռնել, որ «բոլորին դեմ» հորիզոնական գիծ նշվի ընտրաթերթիկում, և վարչական դատարանը որոշում կայացրեց, որ պահանջը հիմնավոր չի: ԸՕ-ի համաձայն՝ ԿԸՀ-ն է ձևը որոշում, իսկ օրենքով ասվում է, որ «դեմ» տողը կա, եթե մեկ թեկնածու է առաջադրված, իսկ մեկից ավելիի դեպքում միայն կողմ կա: Ըստ Ա. Սաքունցի՝ սա ընտրական իրավունքի հավասարության սկզբունքի խախտում է: ԿԸՀ-ն «բոլորին դեմ» տողի չմտցնելը պատճառաբանում է ԸՕ-ի նորմերով, բայց Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որը և իրականացնում է իր իշխանությունը հավասար սկզբունքով իր կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով:

«Ընտրողի ձայնը պետք է կախված չլինի թեկնածուների թվից, իսկ ԿԸՀ-ն այս պարագայում սահմանափակում է ընտրողի իրավունքը»,- ասաց Ա. Սաքունցը՝ հավելելով, որ իրենք դատարանում հղում են արել ՍԴ նորմին, սակայն պարզվել է, որ ԿԸՀ-ն ԸՕ-ն գերադասում է Սահմանադրությունից:

Առաջիկա 6 ամսում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմելու է ՍԴ՝ ԸՕ այդ նորմի սահմանադրականության հարցը վիճարկելու համար:

«Տվյալ դեպքում իրապես չի ապահովվում ընտրության իրավունքի սկզբունքը: Բացի դա պետք է ձայնը վավեր համարվի և արդյունքների ամփոփման ժամանակ հաշվի առնվի նաև դա: Այժմ, եթե ընտրողների մեծամասնությունը դեմ է քվեարկում և չի ընկալում որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի, հաշվի չի առնվում: «Բոլորին դեմ»-ը հանելով՝ ընտրողի ազդեցությունը իշխանության ձևավորման վրա նվազեցնում են, որը հակաժողովրդավարական է»,- շեշտեց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավորների համամասնական ընտրակարգով ընտրությունների նախնական արդյունքներով քվեարկությանը մասնակցած 1 մլն 574 հզ. 430 քաղաքացիներից 53 հզ. 812-ի քվեաթերթիկներն անվավեր են եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում