Ատոմային էներգետիկայի հարավկորեացի մասնագետը, որն աշխատում էր ՄԱԿ-ի համար, մահացել է Իրանում՝ ավտովթարի հետևանքով:
Նա մտնում էր ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների խմբի մեջ, որն իրականացնում է այդ երկրի միջուկային ծրագրի ստուգումը:
Պատահարը տեղի է ունեցել Իրանի արևմուտքում` Հոնդաբայում կառուցվող ատոմակայանի մոտակայքում: Հարավկորեացի փորձագետի ավտոմեքենան շուռ է եկել, որի հետևանքով նա մահացել է, իսկ նրա հետ ավտոմեքենայում գտնվող սլովենացի մասնագետը վնասվածքներ է ստացել:











































