Լիբիացի ապստամբները հարձակվել են Լիբիայի կառավարության շենքի վրա: Agenc France-Presse-ի փոխանցմամբ` սպանվել են 2–4 պահակներ:
«2–4 պահակներ են սպանվել, մի քանի մարդ վիրավորվել է»,- մեջբերում է գործակալությունը ՆԳ նախարարության ներկայացուցչի խոսքերը :
Գործակալության տեղեկատվության համաձայն` մի քանի տասնյակ զինված անձինք շրջապատել են կառավարության շենքը և պահանջում են վճարել Լիբիայի անցումային խորհրդի կողմից հաստատված նպաստները` նախատեսված ապստամբների համար:
Ապրիլի սկզբին վճարումները դադարեցվել էին այն բանից հետո, երբ ի հայտ էին եկել մի շարք մեքենայություններ` կապված օգնությունների բաժանման հետ:
Գործակալության փոխանցմամբ` մի խումբ ապստամբներ կարողացել են մուտք գործել կառավարության շենք: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:









































