ՀԱԿ-ը դիմում է ՍԴ՝ չեղյալ հայտարարելու ընտրությունների արդյունքները: Այս պահին ընթացող հանրահավաքում քիչ առաջ հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Որպես հիմք բերվելու է Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի և այլ պաշտոնյաների քարոզին մասնակցելու հանգամանքը, գյուղապետերը իրենց սենյակներում փող են բաժանել և ուղարկել ընտրությունների, ընտրողների ցուցակների հրապարակման պահանջով, թանաքների պատմությունը, որի արդյունքում 300-400 հզ. մարդ կարողացել է կրկնակի քվեարկել, հետո էլ կիրառվեց չցնդող թանաք, որն օրենքի խախտում է:
«Էլ չեմ ասում ծեծը, հետապնդումները, փողի բաժանելը: Վերջինն ամենածավալունն էր այս ընտրությունների ժամանակ: Նման բան երբեք չի եղել, թեև այս մասով ՍԴ վրա ճնշում գործադրելու իրավական հիմք չկա, բայց պետք է քաղաքացիական ճնշում գործադրել»,- ասաց Ա.Մանուկյանը:
Արամ Մանուկյանը, որ ՍԴ-ն միակ քայլը չի լինելու, դիմելու են նաև Եվրոպական դատարան:










































