Թուրքական նավատորմի մի ֆրեգատ, առանց համապատասխան թույլտվության, հատել է Հունաստանի ծովային սահմանը,- հաղորդում է vesti.az կայքը: Հունական գլխավոր շտաբի տեղեկություններով, նավը դուրս է եկել Դարդանելի նեղուցից, այնուհետև անցել Հունաստանի ծովային սահմանը Սկիրոս և Էվբեա կղզիների հատվածում: Թուրքական նավը հունական ջրերում եղել է մոտ 45 րոպե, որից հետո վերադարձել է միջազգային ջրեր: Թուրքիայի և Հունաստանի միջև առկա մի շարք խնդիրներից մեկն էլ ծովային սահմանի որոշումն է, ինչը վերջին տասնամյակներում երկու երկրների միջև լարվածության պատճառ է դարձել: