Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Խուզիստան նահանգի Շուշտեր քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել: Պայթյունի հետևանքով տուժել է 3 մարդ, այդ թվում նաև մեկ կին:
Պայթյունի պատճառը պարզված չէ, սակայն ենթադրվում է, որ բնակելի շինությունում գրանցվել է կենցաղային գազի պայթյուն: Պայթյունի հետևանքով տուժել է հարևան 10 շինություն, 4 շինություն ամբողջովին փլուզվել է: Փլուզման վտանգի պատճառով տարհանվել են մերձակա 14 շինությունների բնակիչները:









































