Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, Մերձավոր Արեւելքում ՄԱԿ գլխավոր համակարգող Ռոբերտ Սերին հայտարարել է, որ իր գերատեսչությունը կպաշտպանի Պաղեստինի որոշումը` միակողմանի անկախություն հռչակելու վերաբերյալ: Սերին դա ասել է` հանդիպելով Պաղեստինի վարչապետ Սալամ ֆայադի հետ: Նա նաեւ ավելացրել է, որ կա միջազգային կոնսենսուս այս հարցի վերաբերյալ: Նրա հաշվարկներով, այս իրադարձությունը տեղի կունենա հաջորդ տարվա օգոստոսին: